Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրում պաշտոնապես բացել է բնական գազի առաջին ապաստարանը, որի նախագծային հզորությունը հասնում է 3.3 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ապաստարանը կառուցվել է Իրանի կենտրոնական մասում՝ Կում քաղաքից ոչ հեռու:
Ներկայում դրա կարողությունը կազմում է 1.5 միլիարդ խորանարդ մետր: Այն նախագծային հզորությամբ կաշխատի շինարարության երկրորդ փուլի ավարտից հետո:
Հաղորդվում է նաև, որ ներկայում ապաստարանում կա շուրջ 7.4 միլիոն խորանարդ մետր գազ:







































