Իրանը երկրորդ գազապաստարանը կբացի մինչ ընթացիկ իրանական օրացուցային տարվա ավարտը (2013-ի մարտի 20)՝ ուղղված գազի պահման հզորության բարձրացմանը՝ օրական մինչև 100 մլն խորանարդ մետր: Այս մասին հայտնում է Mehr News գործակալությունը՝ հղում անելով իսլամական հանրապետության նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմիին:
Նա նման հայտարարություն է արել Թեհրանի մոտակայքում՝ Սարաջեհում, բնական գազի առաջին ապաստարանի բացման կուլուարներում: Նա ասել է, որ երկրորդ օբյեկտը կկառուցվի երկրի հյուսիս-արևելքում:
Բացված կենտրոնն ունի օրական մինչև 30 մլն խորանարդ մետր գազ պահելու հնարավորություն: Նա հավելել է, որ այդ թիվը հավասար է դեպի Թուրքիա բնական գազի օրական մատակարարման ցուցանիշին:







































