ESPN-ի ժուռնալիստ Դարեն Ռովելը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հանդիպում է բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ:
«Մարիա Շարապովան կրկին միայնակ չէ: Ես տեղեկություններ ունեմ, որ նա հանդիպում է բուլղարացի 21-ամյա թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ»,- գրել է Ռովելը:
Հարկ է նշել, որ դեկտեմբերին Շարապովային ու Գրիգորին տեսել են Միլանում քայլելիս:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Դիմիտրովը Բրիսբենի գավաթի խաղարկությունում զիջեց բրիտանացի Էնդի Մարեյին:







































