«Ծովարջեր» ստորաբաժանման նախկին մարտիկ Մեթ Բիսոնեթը, ով բեն Լադենի ոչնչացման մասին «Դժվար օր» գրքի հեղինակն է և գտնվում է քննության տակ գաղտնի տեղեկատվության բացահայտման կասկածանքով, դատի է տվել իր նախկին փաստաբաններին վատ խորհուրդների համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Համաձայն հայցի՝ Քևին Պոդլեսկիի և Carson Boxberger իրավաբանական ընկերության վատ խորհուրդները տարել են նրան, որ ինքը սևացրել է իր հեղինակությունը և կորցրել եկամուտների զգալի մասը՝ առնվազն 8 մլն դոլար, որը ստացել էր գրքի հրատարակումից:
Հեղինակի խոսքով՝ մինչ գրքի հրատարակման մասին որոշում կայացնելը ինքը թույլ չի տվել ԱՄՆ ՊՆ-ին և այլ կառավարական գերատեսչությունների անցկացնել գրքի վերագրաքննություն՝ հենվելով փաստաբանների խորհուրդների վրա: Նա փաստաբաններին և նրանց գրականագետ գործակալներին է փոխանցել գիրքը՝ այն խմբագրելու և արգելված թեմաներից մաքրելու համար:
Սակայն արդյունքում ստուգման ժամանակ կառավարական գերատեսչություններն իր դեմ առաջադրել են գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանք:
Նշենք, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել բեն Լադենի ոչնչացման գործողությանը:









































