Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակներում երեկ տեղի ունեցավ «Լացիո» – «Կալյարի» ֆուտբոլային առճակատումը:
Հյուրերին առաջինը հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Հռոմի ակումբը կարողացավ վերագտնել ուժերն ու երկու պատասխան գնդակ ուղարկել մրցակից թիմի դարպասը՝ հաղթանակ տանելով 2:1 հաշվով:
Գոլերը՝ (62´) Սաու, (79´) Կոնկո, (86´) Կանդրևա(11մ):






































