Կարծիք կա, որ սոված ուսանողները կարող են ուտել ինչ հնարավոր է: Բրյուսելի համալսարանի ղեկավարությունը ինչպես երևում է, որոշել է ստուգել: Հիմա ուսումնական հաստատության ճաշարանում այնպիսի ճաշատեսակներ են մատուցում, որոնք պատրաստված են միջատներից: Սա երկրում առաջին հաստատությունն է, որտեղ հյուրերին առաջարկում են նման էկզոտիկ խորտիկներ:
Հնարավոր է, որ այդ համալսարանական ճաշարանին հետևեն այլ հաստատություններ: Սեպտեմբերին բելգիական սուպերմարկետներում սկսել են վաճառել այնպիսի մթերքներ, որոնք պատրաստված են միջատներից: Ինչպես նշում է Independent-ը՝ բելգիացիները գնահատել են այդ բուրգերները:
Բելգիան Եվրամիության առաջին երկիրն է, որտեղ սկսել են վաճառել միջատներից պատրաստված ճաշատեսակներ: Փորձագետները կարծում են, որ նման մթերքների վաճառքն էկոլոգիապես ավելի մաքուր ու տնտեսող է: Բացի այդ, որդերն ու միջատները սպիտակուցի հոյակապ աղբյուր են:
Բայց, ինչպես երևում է բելգիացիների մեծ մասին ժամանակ է հարկավոր, որպեսզի սովորեն նման սննդին: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ուղղակի վախենում են նման ուտեստներից, այդ պատճառով չեն շտապում հրաժարվել ավանդական ճաշատեսակներից:








































