Դամասկոսում դպրոցի ականանետային գնդակոծման հետևանքով առնվազն 11 երեխա է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելյան մասում:
Բացի այդ, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ պայթյունի հետևանքով շատ տուժածներ կրիտիկական վիճակում են գտնվում:









































