Ամերիկյան CNBC հեռուստաալիքի հաղորդավարները շփոթել են Իռլանդիաները, գրում է The Guardian-ը: Դա տեղի է ունեցել Իռալանդիայի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարտին Շենահենի հետ ուղիղ եթերի ժամանակ:
Շենահենը ստիպված է եղել մի քանի անգամ հայտարարել, որ Իռլանդիայի Հանրապետության արժույթային միավորը եվրոն է, իսկ Մեծ Բրիտանիայում, որի կազմում է Հյուսիսային Իռլանդիան և որն առանձին պետություն է, օգտագործվում է ֆունտը:
«Ի՞նչ: Ինչո՞ւ եք դուք այդպես արել»,- հարցրել են հյուրին հաղորդավարները: «Ինչու մենք պետք է այդպես չանեինք»,-պատասխանել է Շենահենը:
Շենահենից նաև հարցրել են, թե ինչպես նման փոքրիկ երկիրն այդքան լավ գոլֆ խաղացողներ ունի և արդյոք նման տենդենցի հետ կապված է Իռլանդիայի հարկային քաղաքականությունը: Հյուրը պատասխանել է, որ պատճառը կարող է մթնոլորտը լինել:
Արդյունքում վերջերս Շոտլանդիա այցելած CNBC-ի հաղորդավար Ջոն Քերնենը եզրակացրել է, որ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև տարբերությունը «շատ խառն է»:







































