Թուրքական «Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը հերքել է ակումբից հեռանալու մասին բոլոր լուրերը.
«Անհանգստանլու կարիք չկա: Ես ինձ հիանալի եմ զգում «Գալաթասարայ»-ում: Այս պահին չեմ պատրաստվում քննարկել ինչ-որ առաջարկներ: Մնում եմ այստեղ և վերջ»-,ասել է Սնեյդերը:
Նշենք, որ Սնեյդերի հեռանալու մասին լուրերը տարածվել էին այն ժամանակ, երբ «Կասիմպաշ»-ի հետ հանդիպման ժամանակ նա մնացել էր պահեստայինների նստարանին: Հոլանդացին խաղադաշտ էր դուրս եկել միայն 54-րդ րոպեին:








































