Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմը հետաքրքրված չէ Մարիո Բալոտելիի ծառայություններով՝ գրում է eurosport-ը:
«Մենք չենք պատրաստվում մեր թիմ հրավիրել Մարիոյին: Հետաքրքրված չենք նրա ծառայություններով»,- կարճ, բայց կոնկրետ է եղել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը:
Վերջերս «Սիթի»-ի ֆուտբոլիստի անունը շատ է կապվում ֆրանսիական ակումբի առաջիկա ձեռքբերումների հետ:







































