«Գալաթասարայ»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչն իր կարծիքն է հայտնել խաղի մասին:
«Անշու´շտ, մենք շատ ուրախ ենք: Մանավանդ, որ լավ խաղ ենք ցուցադրել: Մենք ֆուտբոլ խաղացինք առաջին իսկ րոպեից: «Գալաթասարայ»-ը մեզ ազատ տարածություն տվեց, որն այնքան անհրաժեշտ էր:
Անկեղծ ասած, շատ հաճելի է հետևել Մարկո Ռոյսի խաղին: Նա անհավանական տաղանդ ունի, իսկ դա սովորելն անհնարին է: Դու կամ տաղանդավոր ես, կամ` ոչ: Ես տաղանդավոր չեմ ու չեմ լինի, այդ իսկ պատճառով խաղում եմ պաշտպանությունում»,- Bild-ը մեջբերում է Սուբոտիչի խոսքերը:









































