Թենիսի Իսպանիայի հավաքականն առավելության հասավ Սերբիայի ընտրանու հանդեպ Հոփմանի գավաթի խաղարկությունում:
Մեդինա-Գարիգեսն ու Ֆերնանդո Վերդասկոն 6:4, 7:5 հաշվով առավելության հասան Աննա Իվանովիչի ու Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
Այսպիսով՝ Իսպանիայի հավաքականը հաղթում է Սերբիայի ընտրանուն 2:1 հաշվով:
Հատկանշական է, որ Իսպանիայի ընտրանին այս մրցաշարում հաղթել է նաև 1990, 2002, 2010 թվականներին:





































