ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական Մեթյու Բրայզան մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցած վերջին գործընթացները և բնութագրել Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Իրակլի Ալասանիային որպես ուժեղ առաջնորդի, հայրենասեր և խորապես պարկեշտ մարդու: Այս մասին փոխանցում է Gruziya Online-ը:
«Ես չգիտեմ գործի մանրամասները, պարզապես ցանկանում եմ ասել, որ Իրակլի Ալասանիան ուժեղ առաջնորդ է, Վրաստանի հայրենասեր և խորապես պարկեշտ մարդ»,- ասել է Բրայզան՝ մեկնաբանելով վերջին իրադարձությունները:








































