Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Էպոսագետը հրաժարվում է հովանավորել ընտրագրավը չվճարած նախագահի թեկնածուներին

Երեկ ՀՀ ԿԸՀ-ում ավարտվեց ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը: Սակայն ընտրագրավի վճարման անդորրագրերը ԿԸՀ չեն ներկայացրել ութ թեկնածու: Դեռևս գրավ չվճարած թեկնածուներն են` անկուսակցական, կարատեիստ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական գործազուրկ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրադատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը, անկուսակցական գործազուրկ Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանը, անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը:

Հաշվի առնելով փաստը, որ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել վճարել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը, «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք չի՞ պատրաստվում ընտրագրավով սատարել այն թեկնածուներին, որոնք ընտրագրավը վճարելու միջոցներ չունեն:

Մեզ հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ասաց, որ ընտրագրավն այնպիսի բան է, որ վճարելով թեկնածուի ընտրագրավը՝ պետք է հույս ունենաս, որ նա հինգ տոկոսի շեմը կհաղթահարի, պետք է ծանոթ լինես նրան:

«Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկությունը ընտրագրավը վճարելու համար էր, այն էլ մարդը հրաժարվեց դրանից՝ ասելով, որ ընտրագրավի գումարն ունի, քարոզարշավի գումարը չունի: Չհասկացա, թե տարբերությունը որն է: Հետո հասկացա, որ այդ գումարն իրեն չէր մնալու: Իրեն, փաստորեն, պետք էր քարոզարշավի գումար, որի ծախսերն այնպես կարելի է ներկայացնել, որ ինչ-որ բան մնա»,- նկատեց էպոսագետը:

Նա հստակեցրեց, որ գրավը չվճարածների ցանկից հաստատ չկա մեկը, ում գրավը կվճարեր: ՀՀ նախագահի թեկնածուն նաև կանխատեսեց, որ մինչ նախագահական ընտրությունները այդ յոթ թեկնածուներից մի քանիսը՝ 2-3-ը, կհանեն իրենց առաջադրումները: Արդյունքում, ըստ նրա, ընտրապայքար կընթանա իր, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի և «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում