Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ ՆԱՏՕ-ն կմիջամտի Լիբիայում, քանի որ զարգացումները չեն ընթանում իր նախատեսած սցենարով:
«ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան ամեն ինչ կանեն Քադաֆիին տապալելու համար: Հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն զենք կմատակարարի՞ Լիբիային, թե՞ զորքեր կուղարկի: Առաջին տաբերակը ունի իր վտանգները, երկրորդ տաբերակը չի խրախուսվում Իրաքի և Աֆղանստանի նախադեպերը տեսած բնակչության կողմից»,-ասում է Հովհաննիսյանը: Ըստ փորձագետի` Գերմանիայի կառավարությունը հենց իր բնակչությանը հաճոյանալու նպատակով չի ուղարկի զորք Լիբիա, այլ կօգնի ֆինանսապես:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` ՄԱԿ-ի որոշումը չի փրկի ՆԱՏՕ-ի իմիջը: «ՄԱԿ-ի որոշումը զուտ կախված է ՆԱՏՕ-ի ցանկությունից, քանի որ մշտական անդամներից Ռուսաստանի ու Չինաստանի ձայնը տվյալ պահին որոշիչ չի կարող լինել»:
Կարևոր է չմոռանալ Արաբական լիգայի դերը այս համատեքստում: «Աստեղ կարևոր է նավի գների աճի գործոնը, որը շատ մտահոգիչ է Արևմուքի համար: Կարևոր են նաև իսրայել-պաղեստինյան խնդիրները»,- ասում է Հովհաննիսյանը:







































