Ամանորի նախօրեին Դանիայի թագուհի Մարգրետե 2-րդը ամուսնու` արքայազն Հենրիկի, թագաժառանգ Ֆրեդերիկի և թագաժառանգուհի Մերիի հետ գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել է երկրի սպաներին, գրում է Spletnik-ը: Շնորհավորանքներն ընդունել են պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը և այլ խոշոր ազգային կազմակերպություններ:
Հանդիսավոր ընդունելությունը տեղի է ունեցել Կոպենհագենում գտնվող Քրիստիանսբորգ պալատում, որտեղ Դանիայի միապետության 2 սերնդի ներկայացուցիչներն էլ ժամանել են ոսկեզօծ կառքերին կցված 4-ական ձիերով: