Ինչպես տեղեկացնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, Կարվախալը կարող է հայտնվել Մադրիդում:
Ինչպես հայտնի է, Կարվախալը «Ռեալ»-ի ֆուտբոլիստ էր, սակայն նրա տրանսֆերը վաճառվել էր «Բայեր»-ին: Պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ մադրիդյան ակումբն իրավունք ունի 8 միլիոն եվրո վճարել ու ձեռք բերել խաղացողի իրավունքները:
20-ամյա իսպանացին իրեն լավ է դրսևորում Գերմանիայում և հայտնվել է Ժոզե Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում:
«Երազում եմ «Ռեալ» վերադառնալու մասին»,- ասել է Կարվախալը:







































