SoundCloud երաժշտական ծառայությունը լիցենզիոն համաձայնագիր է կնքել Warner Musiс-ի հետ՝ հայտնում է The Wall Street Journal-ը:
Ինչպես հայտնել է գործարքին ծանոթ աղբյուրը, ըստ համաձայնագրի պայմանների՝ SoundCloud-ը կվճարի Warner Music-ին և նրա ստորաբաժանում հանդիսացող Warner/Chappell Music-ին ամեն անգամ, երբ նրանց պատկանող թրեքերը միացվեն ծառայությունում: Համաձայնագրի պայմաններից մեկն է SoundCloud-ում վճարովի օգտահաշիվների հայտնվելը, որի արդյունքում ամսական վճարի դիմաց օգտատերերը կստանան հասանելիության տարբեր մակարդակներ:
Ներկայում SoundCloud-ը անվճար է: Ծառայությունից օգտվում է 175 մլն մարդ:
SoundCloud-ը գումար է ստանում երաժիշտներից և դիջեյներից, ովքեր կայք են ներբեռնում իրենց ստեղծագործությունները:
Warner Music-ը դարձել է առաջին խոշոր ձայնագրման ընկերությունը, որը լիցենզիոն համաձայնագիր է կնքել SoundCloud-ի հետ:








































