Սևամորթ դերասանուհի Դանիել Ուոթսը, որը խաղացել է «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում, ոստիկաններին ռասիզմի մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ նրան սեքս անելիս ձերբակալել են ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է Тhe Los Angeles Times-ը, ձերբակալվելիս նա եղել է իր զուգընկեր Բրայան Ջեյմս Լուկասի հետ՝ ավտոմեքենայի հետևի նստելատեղին:
Mercedes մակնիշի ավտոմեքենան կայանած է եղել Լոս Անջելեսի Ստուդիո Սիթիում:
Ուոթսը վստահ է, որ իրավապահները իր նկատմամբ նման վերաբերմունք են ցուցաբերում մաշկի գույնի պատճառով:
Ուոթսի դեմ դատը կկայանա նոյեմբերի 13-ին: Եթե նա մեղավոր ճանաչվի հասարակական վայրում անպարկեշտ վարքի համար, ապա նրան կարող է սպառնալ 6-ամսյա կալանք կամ 1000 դոլարի չափով տուգանք:











































