Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կզբաղեցնի պաշտոնը, եթե նույնիսկ չկարողանա ներկա լինել երդման արարողությանը: Ինչպես հունվարի 4-ին հեռուստատեսությամբ իր ելույթում ասել է փոխնախագահ Նիկոլաս Մաուդրոն, այդ դեպքում Չավեսն ավելի ուշ Գերագույն դատարանում հանդիսավոր կերդվի:
Մաուդրոն հայտարարել է, որ նման կերպ իշխանությունները մտադիր են պահպանել «հիմնական օրենքի ամենահիմնական տարրը», ըստ որի` նախագահը «վերընտրվել է ազգային մեծամասնության կամքով` մաքուր և օրինական ընտրությունների արդյունքում»,- հաղորդում է Agence France Presse-ը:
Փոխնախագահը դեմ է արտահայտվել ըննդիմության` նոր ընտրություններ անցկացնելու առաջարկությանը, եթե Չավեսը չկարողանա ներկա լինել երդման արարողությանը:
Մաուդրոյի խոսքով` չնայած հիվանդությանը` չի կարելի ասել, որ Չավեսը մշտապես բացակայում է պաշտոնից: Իսկ նախագահի` պաշտոնից «մշտական բացակայության» մասին հայտարարությունը, ըստ Վենեսուելայի օրենսդրության, մեկ ամսվա ընթացքում նոր ընտրություններ նշանակելու բավարար հիմք է, գրում է Reuters-ը:











































