Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լիովին բավարարված չէ թիմի ցուցադրած խաղով: Իսպանացի մասնագետը նշել է, որ խաղը որոշ առումներով պետք է բարելավել:
«Ես գոհ եմ, բայց մենք դեռ չենք հասել նրան, ինչի ձգտում ենք: Մեզ ժամանակ է պետք` խաղը կատարելագործելու համար»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 10 տուրերի արդյունքում «Բավարիա»-ն միանձնյա առաջատար է: Թիմն իր ակտիվում 24 միավոր է գրանցել:










































