Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ռեկորդ է սահմանել` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացրած խաղերի քանակով:
Մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլ»-ի դեմ անցկացրած հանդիպումը 144-րդն էր «արքայական ակումբ»-ի ավագի կարիերայում:
33-ամյա դարպասապահն այդ ցուցանիշով գերազանցել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիին, ով 143 խաղ է անցակցրել: Հիշեցնենք` Կասիլյասը հանդես է գալիս «Ռեալ»-ի կազմում 1998 թվականից: Նա երեք անգամ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր է դարձել:







































