Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն պատրաստվում է մինչև 2014-ը պետական գանձարանի համար խնայել 5-6 մլրդ եվրո, չնայած ավելի վաղ քննարկվող ֆինանսական ծրագրին, փոխանցում է Deutsche Welle-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Սպասվում է, որ կկրճատվի երկրի բոլոր պետական վարչությունների ֆինանսավորումը: Դա անհրաժեշտ է 2014-ին հավասարակշիռ բյուջեի հասնելու համար: Այսպիսի նպատակ է հետապնդում Քրիստոնեա-դեմոկրատական միության և Ազատ ժողովրդավարական կուսակցության կոալիցիան, որը մեծամասնություն է կազմում Բունդեսթագում, հայտնում է rbc.ru-ն:
Միջոցների հետագա կրճատում է սպասվում է նաև Առողջապահության դաշնային ֆոնդում, որի ֆինանսավորումը կոալիցիայի որոշմամբ կրճատվել է 2 մլրդ եվրոյով:







































