ԱՄՆ սենատի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հաղթել են արդեն 3 դեմոկրատ թեկնածուների այն նահանգներում, որոնք նախկինում վերահսկվում էին դեմոկրատների կողմից: Այս մասին գրում է Associated Press-ը:
Հայտնի է դարձել Հարավային Դակոտայում Մայքլ Ռաունձի հաղթանակի մասին, որտեղ նոր սենատորը նախկինում եղել է նահանգապետ: Արկանզաս նահանգում հանրապետական Թոմ Քոթոնը հաղթել է դեմոկրատ Մարկ Փրայորին, իսկ Արևմտյան Վիրջինիայում հանրապետական Շելլի Մուր Կապիտոն հաղթել է դեմոկրատ Նատալի Թեննանթին:










































