Ավելի քան 30 մ երկարությամբ կտավը, որի վրա պատկերված է փոքրիկ բնակավայրի՝ ներկայիս Տոկիոյի կյանքը, հայտնաբերվել է Շոտլանդիայի գրադարանում:
Կտավի վրա պատկերված է ավելի քան 300 տարի առաջվա Տոկիոյի կյանքը՝ խանութներով, թատրոններով և լվացքատներով: Ինչպես պարզել են մասնագետները՝ այն Ֆուրույամա Մորոմասի վրձնի աշխատանքն է: Կտավը նվիրվել է Էդինբուրգի կենտրոնական գրադարանին 19-րդ դարում շոտլանդացի ինժեների ընտանիքի կողմից, ով մասնակցել է Ճապոնիայի արդիականացմանը՝ հաղորդում է BBC-ին:









































