Մինչ այսօր 51-րդ նախագծի շրջանակներում Համաշխարհային բանկը Ադրբեջանին 3.6 մլրդ դոլար է հատկացրել: Այս մասին ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը` Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Լորա Թաքի հետ հանդիպման ժամանակ, գրում է Trend-ը:
Մուստաֆաևի խոսքերով` ներկա դրությամբ շարունակվում է սոցիալական, տրանսպորտի, ջրամատակարարման, կոյուղիների և այլ ոլորտներում 18 նախագծի իրականացումը:
Նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը բազմաոլորտային է, և այժմ շարունակվում են աշխատանքները նաև նավթային ոլորտի զարգացման և բիզնես միջավայրի բարելավման ոլորտներում:










































