Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված օփենում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 126 մասնակիցների մեջ բաժանեց 1-9-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կասպարովին շնորհվեց երրորդ մրցանակը:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ hաջող հանդես եկավ պատանի շախմատիստ Սպարտակ Գրիգորյանը (Գերմանիա), որը հաղթողներից ետ մնաց մեկ միավորով:
Առաջին մրցանակը ստացավ գրոսմայստեր Ալեքսանդր Զուբարեւը (Ուկրաինա):






































