Վիսկիի ամենամյա հայտնի World Whisky Bible գիդը ճապոնական Յամաձակի մակնիշի 2013թ. վիսկին աշխարհում լավագույնն է ճանաչել, փոխանցում է The Guardian-ը:
World Whisky Bible-ի թողարկման պատմության 12 տարիների ընթացքում ճապոնական ալկոհոլային խմիչքն առաջին անգամն է աշխարհում լավագույնը ճանաչվել:
Վիսկիի հարցերով փորձագետ և վարկանիշի հիմնադիր Ջիմ Մյուրեյը հաղթողին 100 հնարավոր բալերից 97,5 բալ է տվել: Ընդ որում, շոտանադական վիսկիներից և ոչ մեկը վարկանիշային աղյուսակում վերին տեղեր չի զբաղեցրել: Դրա հետ կապված Մյուրեյը շոտլանդացի արտադրողներին զգուշացրել է, որ այժմ դարերով ձևավորված ավանդույթը մեծ նշանակություն չունի, քանի որ ավելի շատ երկրներ այժմ բարձր կարգի վիսկի են արտադրում:
Ճապոնական վիսկին առաջին անգամը չէ հեղինակավոր տեղեր զբաղեցնում: 2008թ. Whisky Magazine ամսագիրը լավագույնի տիտղոսը հանձնել է ճապոնաան Yoichi մակնիշին:











































