Իտալական «Ռոմա»-ն պատրաստվում է հզորացնել թիմի պաշտպանությունը: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Իտալական ակումբը նոր պաշտպանի տրանսֆեր է ցանկանում գնել այն պատաճռով, քանի որ թիմի պաշտպաններ Մայկոնն ու Բալցարետին վնասվածքներ ունեն: Էշլի Քոուլը և Խոսե Խոլեվասն էլ չեն տպավորում իրենց խաղով:
«Ռոմա»-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում է հայտնվել անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Գլեն Ջոնսոնը: Նշվում է, որ արդեն հունվարին իտալական ակումբը տրանսֆերային առաջարկով կդիմի «Լիվերպուլ»-ին: Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 10 մլն եվրոյով:










































