Անգլիական «Նյուքասլ»-ի արգենտինացի կիսապաշտպան Խոնաս Գուտիերեսը հաղթահարել է ամորձիների քաղցկեղը:
Ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, և հայտարարել, որ լիովին առողջ է:
«Այսօր ես դուրս եմ գրվել հիվանդանոցից: Ես առողջ եմ: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինձ աջակցել են: Շնորհակալություն հատկապես ընտանիքիս, ծնողներիս և ընկերներիս»,- գրել է Խոնասը:
Նշենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Գուտիերեսի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, ինչից հետո նա վիրահատության է ենթարկվել և հեռացրել է իր ձախ ամորձին։ Դրանից հետո վերջինս քիմիոթերապիայի կուրս է անցել։

Գուտիերեսը 4-րդն աջից









































