Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Իսպանիայում անշարժ գույքը կէժանանա ևս 30%-ով

RR de Acuña & Asociados-ն ակնկալում է, որ մինչև 2018-ը Մադրիդում, Բարսելոնայում և Իսպանիայի այլ խոշոր քաղաքներում տների գինը կնվազի ևս 30%-ով, բայց իրավիճակը կարող է ավելի վատ լինել շրջաններում, որտեղ ապրում է կամ անշարժ գույք ունի մոտ 400,000 բրիտանացի, հայտնում է vestifinance.ru-ն:

10-15 տարվա ընթացքում անշարժ գույքը կարող է էժանանալ 50%-ով այն վայրերում, որտեղ շինարարությունը շարունակվել է նույնիսկ այն ժամանակ, երբ «փուչիկն» արդեն ակնհայտ է եղել: Այդ ժամանակ գները կնվազեն մոտ 75%-ով իրենց առավելագույնի համեմատությամբ:

«Շուկան չի գործում,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Ֆերնանդո Ռոդրիգես դե Ակունյան:- Մեր գնահատմամբ՝ կա մոտ 2 մլն օբյեկտ, որոնք պետք է վաճառվեն: Մենք առաջընթաց չենք արձանագրել վերջին 5 տարում»:

Նա շուկայում տիրող վիճակը «խելահեղություն» է անվանել: Բնակելի անշարժ գույքի տարեկան պահանջարկն ընդամենը 200,000 է: Իրավիճակը կապված է երկրից աշխատուժի հեռանալու և բնակչության աստիճանական ծերացման հետ:

ԱՄՀ-ը 2013-ին կանխատեսում է ՀՆԱ-ի անկում 1.3%-ով, իսկ Citigroup-ն ու Nomura-ն անկում են կանխատեսում նաև 2014-ին: Իսպանիայում գործազրկության մակարդակը 26.2% է և շարունակում է աճել:

Ռոդրիգես դե Ակունյան նշում է, որ անշարժ գույքի շուկայում անկումը մեծապես տարբեր է երկրի շրջաններում, բայց Տոլեդոյի վերջին տվյալները ապշեցրել են վերլուծաբաններին: Santander-ը վերջերս գներն իջեցրել է 60%-ով, որպեսզի ազատվի պահուստներից, Banco Sabadel-ը նույն կերպ է վարվել՝ գներն իջեցնելով 70%-ով: Մեկ այլ խոշոր բանկ դադարեցրել է Տոլեդոյում անշարժ գույքի առուվաճառքը, քանի որ գները չափազանց շատ են իջել:

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Իսպանիան պատրաստվում է բնակության իրավունք առաջարկել օտարերկրացիներին, որոնք 160,000 եվրոյից թանկ բնակարան են գնում: 2011-ին օտարերկրացիներն Իսպանիայում 6%-ով ավելի շատ բնակարան են գնել, քան 2010-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում