Այսօր` ժամը 17:45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Դիլիջանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Լոռու մարզում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:









































