Մեխիկոյում այրել են իսկական ատրճանակների ու ինքնաձիգների հազարավոր կրկնօրինակներ: Նման ահռելի խմբաքանակ ոստիկաններն առգրավել են հատուկ զանգվածային ստուգման ժամանակ, ընդ որում՝ խաղալիքները հավաքել են ոչ միայն երեխաներից, այլևս հանցագործների ձեռքից, հայտնում է Vesti.ru-ն:
Վիճակագրության համաձայն՝ երկրում ամեն երրորդ գողությունը կատարվում է ոչ իսկական զենքի օգնությամբ:
Ինքնաձիգների, ատրճանակների ու զենքերի այլ կրկնօրինակների արտադրությունը Մեքսիկայի իշխանություններն արգելել էին դեռ 10 տարի առաջ, սակայն դրանք շարունակում են գաղտնի արտադրվել:












































