Հյուսիսային Չինաստանում, ինքնավար Մոնղոլիայի տարածքում, հնէաբանները հայտնաբերել են բացառիկ մի գտածո: Խուոլուոհայդենգ քաղաքի մոտ գիտնականները հայտնաբերել են 3,5 տոննա քաշով հնագույն մետաղադրամներ:
Հետաքրքիր է, որ Լիան Ցզիլինյայի խոսքերով, գիտնականներին հաջողվել է հնագույն գանձերի հետքի վրա դուրս գալ այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը ձերբակալել էր երեք գանձագողերի:
Մետաղադրամների մեծամասնությունը պատկանում է Հան դինաստիայի շրջանին (մ.թ.ա. 220-202): Հնէաբանները հայտնաբերել են նաև մետաղադրամների պատրաստման հարյուրավոր կաղապարներ:
Գտածոն գիտնականներին թույլ է տվել նշել, որ Հան դինաստիայի կառավարման շրջանում Խուոլուոհայդենգ քաղաքը խոշորագույն կենտրոն է եղել:








































