2012թ. դեկտեմբերի 31-ին Ստամբուլի Modern Sultan հյուրանոցում տեղի է ունեցել գազից զբոսաշրջիկների զանգվածային թունավորում: Գազի արտահոսքի հետևանքով հոսպիտալացվել է շուրջ 20 մարդ, հայտնում է mirputeshestvii.ru կայքը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոց է ընկել 23 մարդ, որոնցից 2-ը հյուրանոցի աշխատակիցներ են, մնացածը՝ զբոսաշրջիկներ:
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ու զբոսաշրջիկների մեծ մասը գիտակցությունը կորցրել է հենց քնած ժամանակ: Դեպքի վայր ժամանած հրշեջները ստիպված են եղել կոտրել դռները ու դուրս բերել մարդկանց:
Տուժածների թվում կա Ռուսաստանի երկու քաղաքացի, ինչի մասին հաստատել են Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից:









































