ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «ֆոտոռումբ» է պատրաստել տխուր աղջկա համար, գրում է The Washington Post-ը: Սա՝ անցած հանգստյան օրերին, երբ Քլինթոնն Արկանզասում ներկա է եղել նախընտրական միջոցառման:
Պարբերականը կատակում է, որ թեկնածուները, որոնց օգտին քարոզել է Քլինթոնը, շատ ուրախ են եղել, մինչդեռ Դեմոկրատական կուսակցության ատրիբուտիկայի լուսանկարում պատկերված աղջիկն այնքան էլ ուրախ տեսք չի ունեցել:
Պարբերականը նաև առաջարկում է այդ սելֆիից երկու եզրակացություն անել: Նախ՝ երբեք պետք չէ Kindle-ից հաճույք ստացող երեխային տանել քաղաքական միջոցառման, քանի որ ընթերցումը կարևոր է, նշվում է հոդվածում: Երկրորդ՝ ժամանակն է հաշտվել այն մտքի հետ, որ շատ շուտով Քլինթոնի սելֆին և «ֆոտոռումբերը» կդադարեն ուշագրավ լինել, հատկապես եթե հիլարի Քլինթոնը որոշի ընտրվել 2016 թ., նշում է թերթը:










































