Եվրոպական ակումբները շարունակում են հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբը պատրաստ է 250 հազար եվրո շաբաթական աշխատավարձ վճարել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին: Եթե «քաղաքայիններ»-ը դիմեն «Բորուսիա»-ին, ապա լուրջ մրցակից կդառնան Մյունխենի «Բավարիա»-ի համար, որը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք` ավելի վաղ դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբին դժվարությամբ կհաջողվի պահել Ռոյսին, եթե թիմը Չեմպիոնների Լիգային մասնակցելու իրավունք չստանա:







































