«Ժամանակ» օրաթերթի ընթերցողներն այսօր հնարավորություն չեն ունեցել գնելու թերթը, քանզի այն կրպակներ չի հասել:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ իրենք աշխատել են սովորականի պես և թերթը ժամանակին եղել է տպարանում, սակայն թերթի տպագրված խմբաքանակը չի տարածվել: Բաբաջանյանի խոսքերով, թերթի ողջ տպաքանակը տպարանից բաշխող կազմակերպություններին ժամանակին չի առաքվել զուտ տեխնիկական պատճառներով:







































