Հարավկորեական Hyundai Heavy Industries ընկերությունը ազատել է իր 6 աշխատակիցներին` նիգերիացի ավազակներին վճարելով 200 000 դոլար փրկագին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ձերբակալված հանցագործների ղեկավարն այլ մանրամասներ չի բացահայտել, որովհետև հետաքննության հենց առաջին փորձի ժամանակ փախել է:
Փրկագինը վճարելուց մեկ ամիս անց ոստիկաններին հաջողվել է բռնել բոլոր հանցագործներին: Նրանց ղեկավարը հայտնել է, որ անձամբ է ստացել $20 000, որով գնել է DVD փլեյերներ, տարբեր էլեկտրոնիկա:
Հիշեցնենք, որ կորեական ընկերության աշխատակիցներին առևանգել էին դեկտեմբերի 17-ին, իսկ 5 օր անց նրանց ազատ են արձակել: Տեղի իշխանությունները չեն թաքցրել, որ կորեացիները փող են վճարել, բայց զարմացրել է գումարի չափը հրապարակելու որոշումը: Սովորաբար ոստիկանությունը դա չի անում, որպեսզի չհրահրի պոտենցիալ ավազակներին:
Նշենք, որ Նիգերիայում առևանգում են ոչ միայն օտարերկրացիների, այլև տեղի բնակիչների: Օրինակ՝ դեկտեմբերի սկզբին անհետացել էր Նիգերիայի ֆինանսների նախարարի 83-ամյա մայրը: Հինգ օր անց նրան ազատել են:










































