ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատն ուրբաթ օրը հավանության է արժանացրել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը 9,7 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ օրինագիծը: Այդ գումարով կվճարվեն երեք ամիս առաջ 120 մարդու մահվան պատճառ դարձած «Սենդի» փոթորկի զոհերի ապահովագրությունները։ Այս մասին տեղեկացնում է France Press-ը:
Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը հայտարարել է, որ առանց այդ գումարի ապահովագրությունների վճարման հիմնադրամը կարճ ժամանակում կսնանկանա: Իրենց հերթին Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները, որոնք փոթորկից ամենից շատն են տուժել, պնդում են, որ 60 միլիարդ դոլար հատկացվի:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հավանության էր արժանացրել փոթորկի հետևանքների վերացման նպատակով 60,4 միլիարդ դոլարի հատկացման օրինագիծը: Սակայն դա առաջացրել էր հանրապետականների դժգոհությունը:











































