Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱՄՆ-ում կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքներով նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կարող է կորցնել վերահսկողությունը Սենատի նկատմամբ և զրկվել քաղաքական նախաձեռնությունից շատ հարցերում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ընտրությունների արդյունքներով կընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 պատգամավորներ, 36 սենատորներ, 36 նահանգապետեր, 46 նահանգների օրենսդիր ժողովներ: Ընտրությունները կոչվում են միջանկյալ, քանի որ անցկացվում են հերթական նախագահական ժամկետի մեջտեղում. իշխանության ղեկին Օբամայի պարտականությունների ժամկետի լրանալուն դեռևս 2 տարի կա:
Այժմ դեմոկրատները վերահսկում են սենատում 100 տեղերից 55-ը: Մեծամասնության համար հանրապետականներին պետք է ևս 6 տեղ:







































