Wednesday, 17 06 2026
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին

Եթե Աղվան Հովսեփյանը չլիներ, Մարտի 1-ն ավելի վատ ընթացք կստանար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին կկայանա «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 6-րդ համագումարը: Հերթական համագումարը մեկ տարի ուշացումով հրավիրելը, միությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, պայմանավորված է ՀՄ-ի պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու և նոր պաշտոնի հետ կապված որոշակի ճշտումների հետ: Հերքելով մեր աղբյուրի տեսակետը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործադիր տնօրեն Միսաք Սարիբեկյանն ասաց, որ այդ պաշտոններն Աղվան Հովսեփյանի համար հարյուրերորդական նշանակություն ունեն: «Նա երբեք չանկռելով չի հասել պաշտոնի: Ինքը մեր հանրապետության այն եզակի իրավաբաններից է, որոնց կարիքը պետությունը միշտ ունի: Ոչ թե ինքն է ձգտում պաշտոն ստանալ, այլ պետությունն է նրան տեսնում պատասխանատու պաշտոններում»:

Հարցին, թե հավատարմությունն իշխանություններին Հովսեփյանն ապացուցեց նաև մարտի 1-ով, Միսաք Սարիբեկյանն ասաց. «Եթե Հովսեփյանը չլիներ, մարտի 1-ն ավելի վատ ընթացք կստանար. լիքը անմեղ գլուխներ կտուժեին, բայց Հովսեփյանը կարողացավ այնպես անել, որ գելը գառին չկերավ, իսկ գառը՝ խոտը: Նա կարողացավ բոլորին հանգստացնել»:

Իրավական ոլորտում տարածված կարծիքներն այն մասին, որ իշխանությունները Քննչական կոմիտեն ստեղծեցին հատուկ Աղվան Հովսեփյանի համար, Միսաք Սարիբեկյանը եւս անհեթեթ համարեց: «Նման ծառայություններ՝ տարբեր անվանումներով, բոլոր երկրներն ունեն: Մենք էլ պետք է ունենայինք: Իսկ թե ինչու դրա ղեկավարումը վստահեցին հենց Աղվան Հովսեփյանին, եւս խոսում է այն մասին, որ նավին իսկական նավավար էր պետք՝ պրոֆեսիոնալ, կազմակերպված, հավասարակշռված ու իր գործն իմացող նավավար»:

Սարիբեկյանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանն իրենց համար (նկատի ունի «Նիգ-Ապարանի» կազմը՝ Ս. Մ.) երբեք չդարձավ գլխավոր դատախազ: «Նա միլիցու հոգեբանությունից զուրկ անհատ է, ում համար կարևորը հոգևոր եւ մշակութային արժեքներն են: Նրան լավ ճանաչողներն ինձ կհասկանան, իսկ ովքեր չեն ճանաչում՝ ծանոթանալու առիթ ունենալու դեպքում կկիսեն տպավորությունս»:

Աղվան Հովսեփյանի նոր պաշտոնը նոր դժվարություններ է ստեղծել «Նիգ-Ապարան» ՀՄ-ի անդամների համար: Եթե պաշտոնանկության շրջանում Հովսեփյանի հետ շփումներն ավելի հաճախակի եւ ազատ են եղել, ապա Քննչական կոմիտեի նախագահ դառնալուց հետո խոչընդոտները շատացել են: «Ավելի ուրախ էինք, որ պաշտոն չուներ. մենք ավելի երկար էինք վայելում նրա հարազատ ներկայությունը: Բացի դա՝ ավելի հանդարտ էր, ավելի հասանելի… Իսկ հիմա, նրան տեսնելու համար 3-4 օր պետք է վազ տաս»,- ասաց միության գործադիր տնօրենը:

Չմանրամասնելով «Նիգ-Ապարանի» կատարած աշխատանքները, Միսաք Սարիբեկյանն ասաց, որ դրանք հանգամանորեն կներկայացվեն առաջիկա համագումարի ընթացքում: Ֆինանսական հաշվետվություն կներկայացվի, կխոսվի ձեռքբերումների մասին, կլինեն հաշվետու զեկույցներ, իրենց մասին պատմող ֆիլմ կցուցադրվի, նաեւ խորհրդի կազմ կառաջադրվի, եւ կընտրվեն նախագահություն եւ նախագահ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում