ԱԷՄԳ-ն չի կարող երաշխավորել, որ Իրանը միջուկային նյութերը գործածում է բացառապես խաղաղ նպատակներով, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք չենք կարող հուսալի ապացույցներ ներկայացնել չհայտարարված միջուկային նյութերի և գործունեության հետ կապված: Դրա հետ կապված գործակալությունը չի կարող հանգել եզրակացության, որ Իրանում բոլոր նյութերը խաղաղ նպատակներով են օգտագործվում»,- հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Ամանոյի խոսքերով` մյուս բոլոր հարցերի կարգավորման համար կարևոր է, որպեսզի Իրանը ժամանակին իրականացնի բոլոր գործնական միջոցառումները` համաձայնեցված ԱԷՄԳ-ի հետ համագործակցության մասին համաձայնագրում:
«Ես նաև Իրանին կոչ եմ անում նոր գործնական միջոցառումներ առաջարկել` մեր համագործակցության շրջանակներում»,- ասել է Ամանոն:









































