Ոչ հեռու ապագայում ֆիննական Տամպերե քաղաքում տրանսպորտային նոր հանգույց կկառուցվի: Ճարտարապետները հուսով են, որ նախագծի ֆուտուրիստական դիզայնը քաղաքի զարգացման համար հզոր խթան կդառնա և մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի, գրում է novate.ru-ն:

Գործող երկաթուղային կայարանի վերանորոգման և տրանսպորտային նոր հանգույցի ստեղծման համար ֆիննական Տամպերե քաղաքում անցկացված մրցույթի շրջանակներում լավագույններն են դարձել COBE ճարտարապետական բյուրոն և Lundén Architecture-ը: Reconnecting Tampere ծրագիրը պետք է իր մեջ միավորի քաղաքի կենտրոնը:
Ենթարդրվում է, որ կենտրոնական հրապարակը «Քաղաքային հյուրասենյակ» (Urban living room) կդառնա, որտեղ կենտրանացված կլինեն տոմսարկղները, կայարանը, կայանատեղիները, տեղեկատվական կենտրոնները, սպասարկման կենտրոնները: Դրանք տեղակայված կլինեն յուրահատուկ ծածկի տակ, որը վերևում լայնացող սյուների վրա հենված կլինի: Հենց այդ կառույցն էլ քաղաքի այցեքարտը կդառնա:


Դրանից բացի ծրագիրը նախատեսում է քաղաքային զբոսայգու կառուցում, որը կմիավորի քաղաքի «հին» և «նոր» կենտրոնները:












































