Friday, 12 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում

«Հայոց Արծիվների» ախորժակը գնալով բացվում է

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, սկսել է խոշոր միջոցառումների շարք նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին, որոնք նախատեսվում է անցկացնել ՀՀ ՊՆ հինգ բանակային զորամիավորումների զորամասերում, մարզկենտրոններում և գյուղական մեծ համայնքներում:

Այսօր միջոցառումների շարքը սկսվեց ՊՆ 5-րդ բանակային կորպուսից, որտեղ հավաքվել էին «Հայոց Արծիվների» 56 գրասենյակներից ժամանած 1100 անդամներ` մասնակցելու ռազմահայրենասիրական խոշոր ծրագրին` ծանոթացում զինվորի առօրյային, զինտեխնիկային, կրակային պատրաստվածություն: ՊՆ 5-րդ բանակային կորպուսում միջոցառումների շարքը սկսվեց ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական ելույթներով, հուշամեդալների և թանկարժեք նվերների պարգևատրություններով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը խիստ կարևորում է նման ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը:

«…«Հայոց Արծիվների» կողմից իրականացվող ռազմահայրենասիրական հերթական միջոցառումների շարքը հիմնականում ուղղված է հայոց անկախության 20-րդ տարեդարձին, որը լուրջ խթան է հանդիսանում, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի հայրենասիրության, ռազմահայրենասիրության քարոզչության կարևորությունը, դերն ու նշանակությունը հայ հասարակության, հայ ընտանիքների մեջ, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի, որ ինքն է հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը և յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի հորինված ադրբեջանական ցեղի ցեղապետների ամենօրյա ռազմատենչ հայտարարությունների վտանգը և յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք իր լուրջ դերակատարությունը հասարակական հիմունքներով ունենա հայոց պետականության հզորացման գործընթացներում` միշտ լինելով միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը հայոց ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով մեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր ավելի, քան երբևէ մենք կլինենք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. կեցցե՜ք դուք, կեցցե՜ հայոց ազգային բանակը, կեցցե՜ հայոց Նախագահը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը», – իր ոգեշունչ ելույթում նշում է Խաչիկ Ասրյանը:

Ըստ «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանի, «Հայոց Արծիվների» գործունեության 1-ին փուլը` կայացման փուլը իրականացվել է մեծ հավատքով, վճռականությամբ, աշխատասիրությամբ և այն կարելի է համարել ավարտված: «Հայոց Արծիվների» գործունեության հաջորդ փուլը Կազմակերպության համար լինելու է զարգացման, հզորացման գործընթացների փուլ. նոր մասնաճյուղերի հիմնադրում, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումների կազմակերպում, 3,000 ակտիվ անդամներով համալրված կազմակերպության օպերատիվ խմբի, կամ «Հայոց Արծիվներ» գնդի ստեղծում և այլն:
«Հայոց Արծիվների» կողմից կազմակերպվող հայրենասիրական միջոցառումների շարքը, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին, իրականացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Զորամասում տեղի ունեցավ տոնական շքերթ, որին մասնակցում էր նաև «Հայոց Արծիվների» գունդը` 1100 անդամներով, որից հետո «Հայոց Արծիվների» գունդը մեկնեց զորավարժարան, որտեղ էլ «արծիվները» իրականացրին «կրակային պատրաստվածություն» միջոցառումը:

«Հայոց Արծիվներ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում