Իրենց երկրորդ կեսին փնտրող մարդիկ կարող են ուրախանալ: Հետազոտողները հայտնաբերել են, որ լավագույն արդյունքի հասնելու համար իրականում պետք է ոչ թե հարմար վայր, այլ հարմար ժամանակ: Պարզվում է, օրինակ, համացանցով ծանոթանալու համար պետք է ծանոթությունների կայք այցելել երեկոյան ժամը 8-ն անց 52 րոպեին: Հենց այդ ժամին է նկատվում կայքեր առավել շատ այցելություն, ինչը նշանակում, է, որ այդ ժամանակ զույգ գտնելու հավանականությունն ավելի մեծ է, քան ուրիշ ժամերի, հայտնում է raut.ru-ն:
Ավելին, ցանկալի է, որ այդ ժամանակն ազատ օր կամ արձակուրդ լինի, քանի որ հենց այդ ժամանակ իր կեսին փնտրողների թիվն աշխատանքային օրերի համեմատությամբ ավելանում է միջինը 11 տոկոսով: Հոգեբանները նաև պնդում են, որ կյանքի լավ որակի համար անպայման պետք է երկրորդ կես ունենալ: Ավելի լավ է՝ դա անել տարեսկզբին, այն բանից հետո, երբ վերջացել է կյանքի որոշակի փուլ ու որոշակի արդյունքներ են ամփոփվել:
Համացանցի միջոցով ծանոթություններն իրենց տարածվածությամբ երրորդ տեղում են:







































