ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման գրոհայինները հայտարարել են Հոմս նահանգում հանքավայր գրավելու մասին: Խոսքը «Ջահար» հանքավայրի մասին է, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսլամիստական կայքերին հետևելու ամերիկյան ծառայությանը(SITE):
Որպես իրենց խոսքերի ապացույց ծայրահեղականները սոցցանցերում հանքավայրի 18 լուսանկար են տեղադրել, որի վրա բարձրացրել են իրենց դրոշը: Նրանք նաև պնդում են, որ սիրիական կառավարական զորքերի մի քանի հատ զենք և տրանսպորտային միջոցներ են գրավել: Մասնավորապես, գրոհայինների խոսքով, իրենց վերահսկողության տակ է անցել 2 տանկ, մի քանի զրահամեքենա և խոշոր տրամաչափի ատրճանակներ, հայտնում է SITE-ը:











































