Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվողներից մեկը՝ Ալեսանդրո դել Պիերոն կարծում է, որ իր երկրի ազգային հավաքականն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից, որում հայտնվել էր 2006թ.:
«Նկատելի է, որ իտալական ֆուտբոլը քայլ առ քայլ առաջ է շարժվում և գտնվում է եվրոպական մյուս առաջատար առաջնություններին հավասարվելու ճանապարհին:
Իտալիան մի քանի տարակարծություն ունի տարբեր իրավիճակներում: Բայց հաշվի առնելով գեղեցկությունը, մշակույթն ու այն ամենը, ինչ մենք ունենք՝ կարող եմ ասել, որ ունենք աշխարհի լավագույն քաղաքը»,- հայտարարել է Դել Պիերոն:








































