Ryanair ավիաընկերությունը կրկին բարելավել է տարեկան շահույթի կանխատեսումը՝ գրում է The Financial Times-ը: Ավիափոխադրողը հայտարարում է, որ 2014-2015թթ. մաքուր շահույթը կկազմի 750-770 մլն եվրո: Արդյունքում Դուբլինում առավոտյան առևտրային բորսայում Ryanair-ի բաժնետոմսերը թանկացել են 6.5%-ով՝ մինչև 8.10 եվրո:
«Մենք ուրախ ենք հայտնել առաջին կես տարում շահույթի զգալի մեծացման մասին»,- նշել է ընկերության ղեկավար Մայքլ Օլիրին:
Առաջին կես տարում Ryanair-ի կոմերցիոն լիաբեռնման գործակիցը կազմել է 89% (+4%), ուղևորների թիվը՝ 51.3 մլն: Ընկերության եկամուտն ավելացել է 9%-ով՝ մինչև 3.54 մլրդ եվրո, օպերացիոն եկամուտներն աճել են 31%-ով՝ մինչև 933.4 մլն եվրո: Շահույթը մինչ հարկերի վճարումը հասել է 907.5 մլն եվրոյի (+32%):









































