Մոտավորապես 500 հազար բրիտանացի ծերեր, որոնց տարիքը գերազանցում է 75-ը, իրենց կողքին չունեն ինչ-որ մեկը, որի հետ կկարողանան դիմավորել Սուրբ ծնունդը: Այսպիսին են տվյալները, որոնք ներկայացնում է Royal Voluntary Service կամավորական ընկերությունը:
Ըստ կամավորների՝ անցած Սուրբ ծնունդը միայնակ են անցկացրել ավելի քիչ թվով ծերեր՝ մոտ 300 հազար մարդ՝ գրում է The Telegraph-ը:
Կամավորների հարցմանը մասնակցած տարեցների մոտ 50%-ը հայտնել է, որ վերջին շրջանում նրանք մտերիմների հետ ավելի հաճախ շփվում են Skype-ով կամ հաղորդագրությամբ:









































